Մեր ճամբարային առաջին շաբաթը ես բացակայեցի իմ հիվանդության պատճառով, որի համար շատ տխրել էի: Ապաքինվելուց հետո մեծ ուրախությամբ գնացի դպրոց, որտեղ ինձ սպասում էին իմ ընկերները և ուսուցիչները: Մենք սկսում էինք օրը երգ ու պարով, նկարում էինք, խաղում էինք, վազվզում էինք և շատ նոր բաներ սովորում մեր ուսուցիչներից: Երբ ճամբարային շաբաթը ավարտվեց ես մի քիչ տխրեցի, բայց առջևում ամառային արձակուրդներն են, որի համար ես շատ ուրախ եմ:
One thought on “Իմ ճամբարային առօրյան”