Մայրենիի ֆլեշմոբ

Մայրենիի ֆլեշմոբը կատարում եմ ընտանիքիս հետ։ Մայրիկս և հայրիկս օգնում են ինձ, ես շատ ուրախ ու ջերմ մթնոլորտում շուտով կավարտեմ այն։

1 2 5 4 3

 

Հետաքրքրասեր ծառը

    Կար չկար անտառում մի ծառ կար։ Նա շատ հետաքրքրասեր էր և քանի որ չէր կարող տեղից շարժվել ամեն ինչ հարցնում էր թռչուններից և արևից։ Մի անգամ ծառը արթնացավ և տեսավ որ իր վրայի տերևները ամբողջը գույնզգույն են ներկվել։ Նա ուրախությունից սկսեց պարել քամու երգի տակ, բայց հենց շարժվում էր տերևները թափվում էին։ Ծառը զգաց նաև որ արևը ավելի քիչ է ջերմացնում և հարցրեց նրան ինչո՞ւ է այդպես։  Արևը ժպտաց և ծառին պատասխանեց․

    – Սա կոչվում է աշուն, որի  ժամանակ տերևները ու խոտերը տարբեր գույներ են ներկվում, քամին ավելի ուժեղ է փչում, իսկ ես ավելի քիչ եմ ջերմացնում։

Ծառը մտածեց․ << Եթե այդպես է ես ուզում եմ, որ աշունը շուտ վերջանա>>, բայց այդ պահին սկսվեց անձրև տեղալ։ Ծառը կրկին զարմացավ, նա արևին հարցրեց․ թէ սա ի՞նչ է, արևը նրան ասաց, որ դա անձրև է ու որ աշնան   ողջ ընթացքում այն գալու է և թրջելու է բոլորին։ Ծառը համոզվեց, որ ինքը չի սիրում աշունը և ուզում է որ շուտ ամառ լինի։ Հետաքրքրասեր ծառը դեռ չգիտեր որ առջևում ձմեռ և գարուն էլ է սպասվում։

Հետաքրքրասեր ծառը.png

«Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…»

  • Հարցեր և առաջադրանքներ
  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամու երգն են լսում ու ծափահարում:

  1. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ավելի շատ դուր է գալիս բանաստեղծության առաջին քառատողը, որովհետև նկարագրված աշունը շատ նման է իմ սիրելի Թումանյանի այգու ոսկեզօծ աշնանը:

  1. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:

Բանաստեղծությունը աչքի է ընկնում շարժումով և գույնով:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

  1. Գրի՛ր, թետրված բառերի  մեջ քանի՞տառ, քանի՞հնչյուն կա:

Ոսկեզօծվել- 10 տառ, 11 հնչյուն,

տերև- 4 տառ, 5 հնչյուն

ոսկի- 4 տառ, 5 հնչյուն

ջրվեժ- 5 տառ, 5 հնչյուն

5. Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Չորս կողմը բոլոր ծառերը և թփերը դեղին են և ոսկեզօծ։ Ամենուր դեղին տերևներ են  թափվում և դրանից ամեն ինչ դեղին է թվում։ Ծտերը, գետերը և ծառերը քամուց շարժվում են և կարծես ծափահարում են նրան։                                                     

Իմ ուսումնական աշունը

ես

   Աշնանային արձակուրդներին ես տատիկներիս տանն էի մնում։ Այնտեղ ես խաղում էի, տատիկներիս հետ  աղցան և համեղ կերակուրներն էի պատրաստում։ Ես նաև կարդացել  Հովհաննես Թումանյանին <Չարի վերջը>, <Շունն ու կատուն> և <Գառնուկ ախպերը>։  Արձակուրդների ընթացքում ես հաճախել իմ մյուս պարապմունքներին՝ Աբակուս, երգցողության, արևելյան մարզաձևերի և լողի։                                                                                                      Մայրիկիս և հայրիկիս հետ մեկ օրով գնացել էինք Գյումրի, մենք ամառանը արդեն եղել էինք այնտեղ և ինձ շատ դուր էր եկել։ Ես ցանկացա  այս արձակուրդներին ևս լինել Գյումրիում և ծնողներս հաճույքով տարան ինձ։ Այտնեղ ես եղա դելֆինարիայում, մենք աճուրդով գնեցինք դելֆիների նկարած նկարը, ինձ ասացին, որ այդ գումարով նրանց ձկնիկներ են գնալու և ես շատ ուրախացա։ Մենք նաև եղանք <Սև ամրոցում>, որը ինձ շատ դուր եկավ, այցելեցինք եկեղեցիներ և զբոսնեցինք գիշերային Գյումրիով։ Ես շատ լավ անցկացրեցի իմ աշնանային արձակուրդները։

Ծիրանի ծառը

  • Դո՛ւրս գրիրանծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ամբար – Զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան:

ՆյարդայինԳրգռված՝ ջղային վիճակ ներկայացնող: Նյարդային վիճակ՝ դրություն:

Վեհանձն – Հոգեկան բարձր հատկանիշներով օժտված, ներողամիտ ու բարյացակամ: Վեհանձն մարդ:

Հետևորդներից – Նա, որ հետևում է որևէ ուսմունքի՝ տեսության՝ ուղղության ևն, կողմնակից, հետևող։

Արհամարհեց – Բանի տեղ չդնել, կարևորություն՝ նշանակություն չտալ:

Մագլցում Ոտքերով ու ձեռքերով որևէ բան բռնելով բարձրանալ մի բանի վրա:

Վաղահաս – Վաղ հասնող, սովորական ժամանակից շուտ հասնող: Վաղահաս պտուղներ:

Ծուղակ – Մեկին բռնելու խորամանկ միջոց, թակարդ: Հատուկ սարք վայրի կենդանիներ որսելու՝ բռնելու համար, թակարդ: 

Ամենևին – Ամեն տեսակետից, միանգամայն, բոլորովին: 

Անակնկալ –  Չակնկալված, չսպասված, անսպասելի:

Հափշտակությամբ – Բուռն հետաքրքրություն՝ ոգևորություն

 

  • Բլոգումդ գրի՛ր կարծիք պատմվածքի մասին: Քո կարծիքով տղաների արարքը գողությո՞ւն էր:

Պատմվածքը շատ հետաքրքիր էր և ուսուցողական։ Այո, ցանակացած բան եթե իրենց չի պատկանում և վերցնում են առանց հարցնելու կամ առանց թույլատվության ու ետ չեն վերադարձնում դա գողություն է։ 

 

  • Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը:

Առաջին մաս

<Յուլիսիսը և նրա նոր ընկերները>

Երկորդ մաս

<Ծերուկ Հենդերսոնը և նրա ծիրանենին>

Երրորդ մաս

<Տղաների լավ և վատ արարքները>

 

 

 

 

 

Վիրավոր առյուծն ու կրիան

 

  1. Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:

Որ ամեն մեկը պետք է իմանա իր տեղը  ու իր հնարավորությունները: Փոքր և թույլ կենդանիները ու միջատները չպետք է իրենց համեմատեն իրենցից մեծ և հզոր կենդանիների հետ:

  1. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

ա)Մկան պատմածով կատու չեն նկարի:

բ)Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։

  1. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:

Առյուծին խորհուրդ կտամ, որ ավելի ուշադիր լինի: Կրիային խորհուրդ կտամ, որ այդքան մեծամիտ չլինի: Փղին խորհուրդ կտամ, որ լվին բացատրեր իր քաշն ու տեղը: Լվին էլ խորհուրդ կտայի,որ մեկ անգամ առանց փղի անցներ կամուրջով:

  1. Paint ծրագրով նկարի՛ր առակը:

Վիրավոր առյուծն ու կրիան

 

Մոծակն ու մրջյունը

  1.  Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (4-5 առած):                                                                                                                                                                          ա) Ով աշխատի, նա կուտի:                                                                                                                                                                                                                                                      բ) Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն:                                                                                                                                                                                                                                        գ) Աշխատող մարդը միշտ փող կունենա:                                                                                                                                                                                                                     դ) Աշխատանքը մայրն է ամեն բարիքի, իսկ ծուլությունը՝ չարիքի:

   

      2. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:

         Առակն սովորեցնում է, որ պետք է աշխատել և ծուլություն չանել:

 

  1. Գրի՛ր  գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ,  ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները:                                                                                                                                                                                                                                                                                          Գիժխենթ, խելագար

          Ժիրաշխույժ

          Շենկանգուն

          Թշվառողորմելի

          Թուխսև, մուգ

          Ամբարպահեստ

          սուգ անել – սգալ

          պաղել-սառել

          դալկանալ– դժգունել

         4.Գրի՛ր  ժիր, սուսիկ-փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառԵրի                                  հականիշները:

          ժիր  – ծույլ, թմրած

         սուսիկփուսիկշատախոս

         աշխույժպասիվ

         ծույլաշխատասեր

         լիքըդատարկ

         ուրախ – տխուր

         առողջհիվանդ

 

         6. Լրացրու բաց թողնված տառեր ու կարմիրով ներկի՛ր:

           Մրջյուն, աշխարհ,  հանկարծ,  համբուրել, զարթնել: